Ռազմական 

Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ

Բրյուսելի ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, հայտնում է apsny.ge-ն:

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ Վրաստանի պատվիրակությունը ղեկավարել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության գծով վարչապետի օգնական Սոֆո Ջափարիձեն:

Ջափարիձեն զեկույց է ներկայացրել Վրաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության, ձեռք բերված առաջընթացի և ապագայի պլանների վերաբերյալ: Բացի այդ, ուշադրության են արժանացել Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավուքների խախտումները:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները դրական գնահատեցին Վրաստանի ձեռք բերած առաջընթացը մարդու իրավունքների պաշտպանության գծով և նշեցին, որ Վրաստանի մասամբ իրականացրած դեմոկրատական բարեփոխումները կարող են օրինակ հանդիսանալ տարածաշրջանի մյուս երկրների համար, որը հաստատում է Վրաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրելը: Դաշնակիցներն աջակցություն արտահայտեցին Վրաստանում անցկացվող բարեփոխումներին և եվրաատլանտյան ինտեգրացիային»,- նշված է վրացական կառավարության վարչության հայտարարությունում:

Նույն շարքից