Ռազմական 

ԼՂՀ բանակում կազմավորվել է «Կանանց խորհուրդ»

analitik.am

Մարտի 12-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա էր նաեւ բանակի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը: Նիստի մեկնարկին բանակի փոխհրամանատարը ողջունել է ներկաներին, ներկայացրել պաշտպանության նախարարի՝ «Բանակում կանանց խորհրդի ստեղծման մասին» հրամանը եւ մաղթել բեղմնավոր աշխատանք:

Այնուհետեւ ելույթ է ունեցել  հասարակական խորհրդի նախագահ Վիտյա Յարամիշյանը, ով ներկայացրել է խորհրդի արդեն հաստատված կանոնադրությունը, նրա առջեւ ծառացած խնդիրները, դրանց լուծման գործառույթները եւ միջոցառումների տարեկան պլանը:

Նիստի ընթացքում քննարկումներ են կազմակերպվել հասարակական խորհրդի կառուցվածքի վերաբերյալ եւ ստեղծվել են մշակութային, գաղափարադաստիարակչական,  սոցիալ-իրավական ու կենցաղային ոլորտները համակարգող հանձնախմբեր:

Նույն շարքից