Ռազմական 

Ամերիկյան զինվորականները խուճապի մեջ են. Ռուսաստանի հրթիռային պոտենցյալը հագենում է նոր տեսակներով

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանի հրթիռային պոտենցիալը գնալով արդիականում ու հզորանում է, ինչը կարող է անմիջական սպառնալիք ստեղծել ԱՄՆ-ի համար:

Այդ մասին հայտնել է ԱՄՆ տիեզերական պաշտպանության ղեկավար ադմիրալ Ուլիամ Հորտնին:

«Ռուսաստանը շարունակում է իր ռազմածովային ու ռազմաօդային ուժերը հագեցնել խոշոր հեռահարության հրթիռներով, ինչը նշանակում է բալիստիկ միջուկային պոտենցիալի աճ, ինչի շարունակման դեպքում ռուսական սուզանավարերն ու ռմբակոծիչները կարող են հայտնվել Հյուսիսային Ամերիկայի ափերին ու անմիջականորեն սպառնալ երկրի անվտանգությանը»,-հայտնել է ծովակալը:

 

Նրա խոսքերով, ռուսաստանյան ռազմաօդային ու ռազմածովային ուժերը գնալով վստահ են զգում իրենց՝ նույնիսկ ամերիկյան մայրցամաքի ափերին:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը պայմանավորված է ՆԱՏՕ-ի Բալթիկ ու Սեւ ծովերում աննախադեպ տեղաշարժերով եւ բնական հակազդող միջոցառում է, ինչը Արեւմուտքը փորձում է մռայլ գույներով ներկայացնել:

 

 

Նույն շարքից