Ռազմական 

Ուկրաինական ուժայինները ձեւավորում են պլացդարմ ռազմական գործողությունների վերսկսման համար

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, խախտելով մինսկյան համաձայնության կետերը, ուկրաինական կողմը հրաժարվում է շփման գծից դուրս բերել զինատեխնիկայի մի մասը:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով, որ ուկրաինական զինուժը Գորլովկա բնակավայրերի հարակից շրջանում իրականացնում է հրաձգային զորավարժություններ ու դիմում պրովոկացիոն գործողությունների:

 

Նրա խոսքերով, Կիեւը խախտելով հրադադարի ռեժիմը՝ շարունակում է Դոնեցկի բնակավայրերի գնդակոծումն ու հրետակոծումը, ինչպես նաեւ Ավդեեւկա բնակավայրի մոտ կենտրոնացնում զինատեխնիկա ու հրետանային համակարգեր:

 

Վերոհիշյալ բնակավայրում, որը գտնվում է Դեբալցեւոյի մոտակայքում ուկրաինական զինծառայողների թիվը գերազանցում է 200-ը:

 

 

 

Նույն շարքից