Ռազմական 

Իրաքի աշխարհազորայիները մտադիր են 3 օրում ազատագրել Տիգրիթ քաղաքը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իրաքի շիա աշխարհազորայինների հրամանատարությունը մտադիր է հարձակում սկսել ու երեք օրվա ընթացքում ազատագրել ԻՊ գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող Տիգրիթ քաղաքը:

 

Աշխարհազորայինների ներկայացուցիչները հայտնել են, որ ռազմական գործողությունները տեւելու են ընդամենը 72 ժամ: Ներկայումս քաղաքում գտնվում են մի քանի հարյուր գրոհայիններ:

 

Հիշեցնենք, որ Իրաքի կառավարական ուժերն, աշխարհազորայինների օժանդակությամբ սկսել են լայնամասշտաբ հարձակումը, որի հիմնական նպատակն է ազատագրել ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող ու նավթաբեր Տիգրիթ քաղաքը:

 

 

 

Նույն շարքից