Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ դեպարտամենտը կոնգրեսականների հետ քննարկում է Սիրիայի ընդդիմությանը 70 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը:
Տրամադրվելիք միջոցները նախատեսվում է ներդնել սիրիական ընդդիմության տեխնիկական միջոցների արդիականացման համար, ինչպես նաեւ ընդդիմադիրների զինյալների վերապատրաստման նկատառումներով:
Այսպիսով ԱՄՆ-ը սիրիական հակամարտության ընթացքում ընդդիմությանն ընդհանուր առմամբ տրամադրել է շուրջ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն: