Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ամերկյան անօդաչու սարքերը ռմբակոծել են Սիրիայում տեղակայված Աշ-Շաբաբ ահաբեկչական խմբավորման գրոհայիների ստրատեգիական հենակետերը, ինչի արդյունքում վերջիններս կրել են մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենի հաղորդմամբ, ամերիկյան զինծառայողները ռազմական գործողություններին չեն մասնակցել: