Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սեւ ծովում ժամանակավոր տեղակայման ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի ռազմանավերը մտել են Ռումինայի Կոստանցա քաղաքի նավահանգիստ:
Ալյանսի ռազմածովային երկրորդ մշտական խմբում ներգրավված են ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, թուրքական ու իտալական ռազմանավերը:
ՆԱՏՕ-ն նախատեսում է Սեւ ծովում Թուրքիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի հետ անցկացնել համատեղ զորավարժություններ: