Իրաքի ռազմաօդային ուժերը Անբար պրովինցիայում իրականացրած գործողությունների արդյունքում լիկվիդացրել են ավելի քան 50 ԻՊ գրոհայինների:
Ինչպես հայտնել է Ալ-Արաբիա հեռուստաընկերությունը, իրաքյան օդուժի հարվածները ուղղված են եղել Էր-Ռամադի քաղաքում տեղակայված ԻՊ ահաբեկիչների դիրքերին:
Վնասազերծված գրոհայինների շարքերում եղել են դաշտային հրամանատարներ ու օտարերկրյա վարձկաններ:
Հիշեցնենք, որ Իրաքի 3 հզ զինվորականներ ու 20 հզ աշխարհազորայիներ հարձակում են սկսել ԻՊ վերահսկողության ներքո գտնվող Տիգրիթ քաղաքի ուղղությամբ, որն ունի կարեւոր ռազմաստրատեգիական նշանակություն