Ռազմական 

Չինաստանը զենքի արտահանմամբ երրորդն է աշխարհում

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը,2014թ.-ին զենքի արտահանմամբ Չինաստանը հայտնվել է երրորդ հորիզոնականում, այսպիսով առաջ անցնելով Գերմանիայից ու Ֆրանսիայից:

Այդ մասին հայտնել են Ստոքհոլմի հետազոտությունների ինստիտուտից, նշելով, որ 2014թ.-ին Չինաստանի զենքի արտահանումը աճել է 16 տոկոսով:

 

Զենքի արտահանման համաշխարհային շուկայում ԱՄՆ-ին բաժին է ընկնում 31, Ռուսաստանին 27, Գերմանիային ու Ֆրանսիային՝ 5 տոկոս: Չինաստանը փոքր ինչ նրանցից առաջ է գտնվում:

Զինական զենքի հիմնական սպառողը ասիական շուկան է, մասնավորապես՝ Պակիստանը, Բանգլադեշը, սակայն չինական զինամթերք ու զինատեսակ գնում են նաեւ աֆրիկյան երկրները:

 

 

 

Նույն շարքից