Ռազմական 

Ռուս հետախույզները կսովորեն «փրկվել» Հայաստանի լեռներում

analitik.am

Ռուս հետախույզները զորավարժություններ են սկսել Հայաստանի Փամբակ լեռնային ուսումնամարզական համալիրում, որտեղ նրանք պետք է սովորեն «փրկվել» տարբեր բնական և կլիմայական պայմաններում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:



«Հետախույզները պետք է սովորեն «փրկվել» տարբեր բնական և կլիմայական պայմաններում, սնունդ հայթայթել և բարձրլեռնային տարածքում ձեռքի տակ եղած և բնական առարկաների օգտագործմամբ դադարներ անել: Մարտական գործողությունների նմանակման փուլի ընթացքում զինծառայողները ցույց կտան դարաններ պատրաստելիս, որոնման, հարձակման, հսկող և պահնորդային դիտակետերի ստեղծման ժամաակ կրակային պատրաստության իրենց վարպետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Բացի դրանից՝ նրանք պետք է մարտական հրաձգություն կատարեն, որոնց ընթացքում հետախույզները կյուրացնեն անձայն կրակի վարման մեթոդիկան: Լավագույն մարտիկները միավորումը կներկայացնեն Հյուսիսային Օսիայում հետախույզների շրջանային մրցույթում:



Ուսուցման մեջ ներգրավված է ավելի քան 300 զինծառայող: Պարապմունքներն անցնում են մեր երկրի բարձրլեռնային շրջաններում:

Նույն շարքից