Ռազմական 

ԻՊ ահաբեկիչները եկեղեցիների խաչերը փոխարինել են իրենց դրոշով

analitik.am


Իրաքի և Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունն ավելի վտանգավոր ու շոկային է դառնում:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ահաբեկիչները պղծել են Իրաքի տարածքում գտնվող քրիստոնեական մի շարք եկեղեցիներ:

 

Նրանք ոչ միայն ավերել են դրանցում եղած սրբապատկերներն ու մասունքները, այլև տապալել են գմբեթների խաչերն ու դրանք փոխարինել խմբավորման սև դրոշով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ստորև ներկայացված լուսանկարներն արվել են Նինվե քաղաքում` երբեմնի հզոր Ասորեստանի մայրաքաղաքում:

 

Պարբերականը հավելում է, որ գրոհայինների գործողություններն ապացուցում են, որ «Իսլամական պետությունը» փորձում է իր խալիֆայությունը «մաքրել» քրիստոնեական ժառանգությունից:

 

Նույն շարքից