Ռազմական 

Իրանը հրթիռներ է տրամադրում Իրաքին

analitik.am

Իրանն Իրաքին կատարելագործված հրթիռներ է տրամադրում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Տիկրիտն ազատագրելու գործողության ընթացքում իրաքցի զինծառայողներին աջակցելու համար, տեղեկացնում է New York Times-ը՝ ամերիկյան աղբյուրներին հղումով։

 

Աղբյուրների վկայությամբ՝ ԱՄՆ-ի հետախուզության տվյալներով՝ անցած մի քանի շաբաթների ընթացքում Տիկրիտ է ուղղվել մոտ 30 հազար իրաքցի զինծառայող, որոնց երկու երրորդն իրանական բանակի ղեկավարությամբ վերապատրաստում է անցել։

 

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Իրաք են ուղարկվել «Ֆաջր-5» հրթիռներ, որոնք ընդունակ են խոցել թիրախը մինչև 75 կմ հեռավորությունից, և «Ֆեթեհ-110» հրթիռներ, որոնց թռիչքի հեռավորությունը 300 կմ է։

 

Մեկ այլ աղբյուր հաղորդել է, որ Իրաք են ուղարկվել հրթիռների փոփոխված տարբերակները։ Ներկայում ուղարկված զենքի հստակ թվաքանակը հայտնի չէ։

 

Աղբյուրի խոսքով՝ նման հրթիռներ տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրաքյան բանակի տրամադրության տակ եղած զենքերն ունակ չեն եղել հասնել քաղաքի շրջակայքում գտնվող մարտական թիրախներին։

 

Միևնույն ժամանակ՝ ռազմական փորձագետները կասկածի տակ են դրել Տիկրիտի համար մարտերում հրթիռներ օգտագործելու արդյունավետությունը՝ կանխատեսելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճ, քանի որ վերջին շրջանում մարտերն իսլամիստների հետ ընթանում են մոտ հեռավորությունների 

Նույն շարքից