Ռազմական 

Ուկրաինական ծանր հրետանին ռմբակոծել է Դոնեցկը

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինական ուժայինները հաուբիցներից ռմբակոծել են Դոնեցկի հարավ-արեւմտյան շրջանները:

 

Նանակետային հրետակոծության են ենթարկվել քաղաքի Պետրովսկի շրջանի ծայրաամասերը: Ընդհանուր առմամբ իրականացվել է 10 համազարկ:

Ուկրաինական ուժայինները կրակն իրականացրել են Վոլնովախ բնակավայրից:

 

Ուկրաինական զինուժը նոր համալրումներ է ստանում, դեպի ռազմաճակատ են շարժվում մարդկային ուժի ու զինատեխնիկայի նոր համալրումներ:

 

Մասնավորապես Դոնեցկի ուղղությամբ աշխարհազորայինները նկատել են 34 ուկրաինական տանկերի առաջխաղացում:

Հետախուզության տվյալներով Խարկովից դեպի հակամարտության գոտի են տեղափոխվում հրետանային ու զենիթային համակարգեր, զինատեխնիկա:

 

Նույն շարքից