Ռազմական 

Հայաստանում անցկացվող զորավարժությունների ժամանակ ՀՌՕ–ի հրետանավորները կկիրառեն «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը

analitik.am

ՀՀ–ում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների դաշտային զորավարժությունների շրջանակում մեկնարկել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հաշվարկների վարժանքները։ Մեկ շաբաթ տևող վարժանքների ընթացքում մոտ 50 զինծառայողներ կմշակեն «Գրադ» ռազմական մեքենաներից կրակելու հմտությունները, հաղորդում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։



Գործնական վարժանքներն անցկացվում են բարձր լեռնային պայմաններում` ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, ինչը վարժանքների անցկացման բնորոշ առանձնահատկությունն է քամու և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխության պատճառով, ինչն ազդում է գնդակի թռիչքի բալիստիկ առանձնահատկությունների վրա։ Վարժանքների կեսը կանցկացվի գիշերային ժամերին, ուսումնական օրը կտևի 10 ժամ։



Հիմա հրետանավորները սովորում են կառավարել ռազմական հատուկ մեքենաները կրակային դիրք դուրս գալու և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից առանձին և խմբակային թիրախների ուղղությամբ կրակ բացելու պայմաններում։ Մարտական հաշվարկների կողմից ավելի հստակ թիրախ բռնելու համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հնարավորությունները, որոնք փոխանցում են թիրախների կոորդինատները «Նշանառու 2» ժամանակակից համալիրի օգտագործմամբ։ Վարժանքների ընթացքում նախատեսվում է օգտագործել մոտ 500 միավոր 120 միլիմետրանոց ռեակտիվ գնդակներ։




Նույն շարքից