Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը որոշել են, թե ով կդառնա իրենց նորածին որդու՝ Սեյնթի կնքամայրը: Պատասխանատվությունն ընկել է Քիմի ավագ քրոջ՝ 36-ամյա Քորթնիի վրա: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն: Իսկ թե երբ կկնքեն երեխային՝ դեռևս հայտնի չէ:
Սեյնթը ծնվել է դեկտեմբերի 5-ին: Ծնունդն անցել է բարդություններով, քանի որ երեխան գտնվել է սխալ դիրքում:
Նորթ Ուեսթի կնքամայրը եղել է Քլոե Քարդաշյանը: Երեխային մկրտել են Երուսաղեմի Սուրբ Հակոբոսի տաճարում՝ հայկական եկեղեցու մայր տաճարում:
