Ռազմական 

Սիրիական ուժերը վնասազերծել են ամերիկյան անօդաչու սարքը

analitik.am

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, սիրիական կառավարական ուժերին առաջին անգամ հաջողվել է վնասազերծել ամերիկյան անօդաչու թռչող ապարատը: Այդ մասին հայտնել են սիրիական լրատվամիջոցները:

 

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը Հյուսիսային Լաթաքիայում վնասազերծել են թշնամական անօդաչու սարքը: Մանրամասներ պատահարի մասին չի հայտնվել:

 

2014թ.-ի դեկտեմբերին սիրիական ուժերը հայտնել էին իսրաելական անօդաչու սարքի վնասազերծման մասին:

 

 

Նույն շարքից