Ռազմական 

Հայաստանում տեղակայված Էրեբունի ռուսական ավիաբազայի օդաչուները թռիչքներ են մշակում Սամարայի շրջանում

analitik.am

Հայաստանում տեղակայված Էրեբունի ռուսական ավիաբազայի օդաչուները թռիչքներ են մշակում տարբեր բարձրություններում Սամարայի շրջանում գտնվող Սիզրանի օդաչուների ռազմական բարձրագույն ավիացիոն ուսումնարանի բազայում, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել ՀՌՕ–ի մամուլի ծառայության ներկայացուցիչը։



Նրա տեղեկատվությամբ` վարժանքները տևելու են մեկ ամիս և անցկացվելու են Մի–8 տեսակի ժամանակակից տրանսպորտային ուղղաթիռներով ու Մի–24 հարվածային ուղղաթիռներով։


 

Նա ավելացրել է, որ այս տարվա մարտի վերջին Էրեբունի ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուները կսկսեն ուսումնական թռիչքներ կատարել Սիզրան քաղաքում գիշերային ժամերին լեռնային տեղանքում` գիշերային տեսանելիության ակնոցների կիրառմամբ։ Ուսումնական թռիչքների ժամանակ օդաչուները կմշակեն օդադեսանտային ծրագիր` ցատկելով պարաշյուտի օգնությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

 

 

Նույն շարքից