Բրիտանացի երգչուհի Ադելը բեմի վրա արտասվել է 4 տարվա մեջ իր առաջին լիարժեք ելույթի ժամանակ: Համերգը տեղի է ունեցել Նյու Յորքում, դեկտեմբերի 14-ին: Տեսագրությունը տեղադրված է YouTube-ում:
Երբ Ադելը կատարել է իր «25» ալբոմից When We Were Young երգը, հանդիսատեսը նրան ծափահարել է հոտնկայս:
«Օհ, ես, ասես, ազատված եմ»,- ասել է երգչուհին՝ ի պատասխան երկրպագուների ժեստի: Նա հավելել է, որ կարոտել է երաժշտությանը և ցանկանում էր վերադառնալ անսպասելիորեն՝ երկրպագուներին զարմացնելու համար: «Ես զգում եմ, որ սա սկիզբն է»,- հավելել է երգչուհին:
https://www.youtube.com/watch?v=K8Yrsi2YybI