Ռազմական 

Սեյրան Օհանյանը ամերիկացի պաշտոնյայի հետ քննարկել է Պաշտպանական ազգային համալսարանի ստեղծմանն առնչվող հարցեր

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի փոխտնօրեն, անվտանգային քաղաքագիտության դոկտոր Ջեյմս Քիգլին:



Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը և Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:



Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա 2015 թ.-ին մեկնարկելիք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:



Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքներից և կարևորել է պաշտպանության նախարարության շուրջ միջգերատեսչական անվտանգային ներուժի համախմբումը:

Նույն շարքից