Ռազմական 

Իդլիբ պրովինցիայում կառավարական օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Ան-Նուսրա խմբավորման դիրքերի ուղղությամբ

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, շարունակվում է Հալեպի թաղամասերի հրետակոծությունը: Հիմնականում տուժել են քաղաքի քրիստոնեաբնակ թաղամասերը: Գրոհայինների հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ 6 երեխա, իսկ 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժողների մեծ մասի վիճակը կրիտիկական է:

 

Միաժամանակ հրետակոծվել է նաեւ Ալ-Ջամիլիա ու Ալ-Հալդիա քաղաքների թաղամասերը, ինչի հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 13 խաղաղ բնակիչ:

Լաթաքիայի պրովինցիայի Սալմա ու Ջեբալ ալ- Աքրադ բնակավայրերի շրջանում սիրիական հրետանին հարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում հաջողվել է վնասազերծել թշնամու ավտոշարասյունը, իսկ գրոհայինները, կրելով զգալի կորուստներ ստիպված են եղել դադարեցնել կրակը: Մարտերի ընթացքում լիկվիդացվել է օտարեկրյա մի շարք վարձկաններ, այդ թվում՝ պաղեստինյան ծագում ունեցող ԱՆ-Նուսրա խմբավորման հրամանատարներից մեկը:

 

Երեկոյան գրոհայինները կրկին վերսկսել են Լաթաքիայի թաղամասերի հրթիռակոծությունը, ինչի հետեւնքով պատճառվել է զգալի նյութական վնաս: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել:

Իդլիբ պրովինցիայում կառավարական օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Ան-Նուսրա խմբավորման դիրքերի ուղղությամբ:

 

 

Նույն շարքից