Ռազմական 

Սիրիական զինուժը ազատագրել է Հանդարաթ շրջանը

Հալեպի պրովինցիայի հյուսիսում ընթացող արյունալի մարտերի արդյունքում, սիրիական կառավարական ուժերին հաջողվել է ամբողջությամբ վերահսկողություն հաստատել Հանդարաթ շրջանում: Մարտերի ընթացքում գրոհայինները կրել են մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ:

Ցավոք զոհեր ու վիրավորներ են գրանցվել նաեւ սիրիաիական ուժերի շարքերում:

Միաժամանակ, մարտերը շարունակվել են նաեւ մայրաքաղաքի արվարձաններում՝ մասնավորապես Ջոբարում, որտեղ սիրիական ուժերը հատուկ գործողություններ են ծավալում, մարտերում ներգրավված են տանկեր ու հրետանի:

 

 Դամասկոսի պրովինցիայում հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Թել-Քուրդի ու Հոշ ալ-Ֆարայի շրջաններում, որտեղ գրոհայինները մի շարք հարձակումներ են ձեռնարկել: Թադամունում սիրիական կառավարական ուժերը անցնելով հակահարձակման , գրավել են բնակավայրն, որտեղից ահաբեկիչները վերջին շրջանում իրականացնում էին իրենց հրթիռային ու ականանետային հարվածները: Մարտերի ընթացքում գրոհայինները, կրելով մարդկային ուժի ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ, ստիպված են եղել թողնել քաղաքը

 

Նույն շարքից