Ռազմական 

Տիգրան Բալայան. «Բաքուն‬ հերթական անգամ իր բացահայտ արհամարհանքն է ցուցադրում միջազգային հանրության հորդորներին»

ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան ‎Բալայանի‬ մեկնաբանությունը՝ ‪Ադրբեջանի‬ կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ.

«Խստորեն դատապարտում ենք մարտի 19-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային ‪Ղաբարաղ-Ադրբեջան‬ շփման գծի ուղղությամբ դիվերսիոն ներխուժման փորձերը, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և ծառայակիցներին: ‪Բաքուն‬ հերթական անգամ իր բացահայտ արհամարհանքն է ցուցադրում միջազգային հանրության հորդորներին` ձեռնպահ մնալու իրավիճակը սրող քայլերից և հայտարարություններից։ Ակնհայտ է, որ այս արկածախնդիր վարքագիծը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Սադրիչ գործողությունների հետևանքով սրված իրավիճակի անմիջական պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»: 

Նույն շարքից