Ռազմական 

Սիրիայի հարավային շրջաններում կառավարական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Բարզե շրջանում ստեղծվել է լարված իրավիճակ: Այստեղ Ան-Նուսրա խմբավորման գրոհայինները գերել էին երկու զինծառայողների: Շրջանի բնակչության ու տեղի խմբավորումների ջանքերի շնորհիվ հաջողվել է ազատ արձակել գերյալներին, սակայն, քաղաքում գրանցված բախումների ընթացքում սպանվել է մեկ խաղաղ բնակիչ:

 

Սիրիական հրետանու մասսայական հրետակոծությանն է ենթարկվել Զաբադայինում գտնվող գրոհայինների դիրքերն, իսկ Դարեհում շարունակվել են արյունալի մարտերը:

 

Դարա պրավինցիայում ռազմական հիմնական գործողությունները շարունակվում են ծավալվել Քաֆր-Շամս քաղաքի ու Թել-Հարա բարձունքի շրջանում: Սիրիական կառավարական ուժերը հրթիռակոծության են ենթարկել նաեւ Շեյխ- Մսկինի շրջանում գտնվող գրոհայինների հենակետերն, ինչի արդյունքում հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների ավտոշարասյունը:

 

Ալ-Հրակ բնակավայրի մոտ գրոհայինների ձեռնարկված հարձակումը հաջողությամբ կասեցվել է, ինչի արդյունքում ոչնչացվել է շուրջ 45 գրոհային, որոնց թվում՝ չեչենական դաշտային հրամանատար Աբու Զեյդ Աշ-Շիշանին:

Միաժամանակ վերոհիշյալ քաղաքում բնակիչները վիրավոր զինծառայողների համար արյան փոխներարկման միջոցառում են անցկացրել:

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից