Ռազմական 

Հալեպի հարավում մարտերը շարունակվել են Զահրա քաղաքի մետակայքում

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Իսրայելական բանակի օժանդակությամբ գրոհային խմբավորումների մի շարք հրամանատարներ, հատելով սիրիական սահմանը, նահաջել են Իսրայելի տարածք:

 

Բացի այդ իսրայելական հոսպիտալներում բուժում են ստանում սիրիայում վիրավորված գրոհայինները:

Սիրիայի հարավային շրջաններում կառավարական ուժերը շարունակելով հարձակողական գործողությունները, ազատագրել են մի շարք սահմանային ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող հենակետեր:

 

Հալեպի պրովինցիայի հյուսիսում քուրդ աշխարհազորայինները մի շարք հաղթական մարտեր մղելով ԻՊ ահաբեկիչների դեն ազատագրել են նոր բնակավայրեր: վերջին 20 օրվա ընթացքում ազատագրվել է շուրջ 2 հազար քառակուսի մետր տերիտորիա:

 

Քրդերի հաջողվել է առաջին անգամ դուրս գալ Այն-Արաբ- Ռաքքա ավտոխճուղի, որը մտնում է Ռաքքայի պրովինցիայի կազմում ու վերահսկվում է ԻՊ ահաբեկիչների կողմից:

Ներկայումս ավտոխճուղու մոտ տեղի են ունենում արյունալի մարտեր:

 

Հալեպի հարավում մարտերը շարունակվել են Ազիզա շրջանի տարածքում ու Զահրա քաղաքում, որտեղ մարտերի արդյունքում հաջողվել է ազատագրել մի քանի թաղամասեր, վնասազերծվել է շուրջ 35 գրոհային:

Նույն շարքից