Warner Bros. Pictures կինոստուդիայի կողմից դեկտեմբերի 15-ին հրապարակվել է «Ֆանտաստիկ կենդանիներն ու դրանց բնակության վայրերը» ֆիլմի առաջին թրեյլերը: «Ֆանտաստիկ կենդանիներն ու դրանց բնակության վայրերը» Ֆիլմը Ջոան Ռոուլինգի հայտնի Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի սփին-օֆֆն է:
Պլանավորվում է ֆիլմի ևս մի քանի մասեր նկարահանել: Հեղինակները հույս ունեն, որ այն նույնքան հաջող կլինի, որքան և Հարի Փոթերի մասին ֆիլմաշարը: Ֆիլմի սցենարիստը կրկին Ջոան Ռոուլինգն է: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 11-ին: Ֆիլմի ռեժիսորը դարձել է Դևիդ Յեթսը: