Մշակույթ 

Ժաննա Ֆրիսկեի ծնողները ու Դմիտրի Շեպելևը կիսել են ունեցվածքը

Ժաննա Ֆրիսկեի մահվանից կես տարի հետո նրա ազգականներն ու մտերիմները ըստ օրենքի պաշտոնապես ստացել են՝ նրան պատկանող անշարժ գույքի սեփականատեր դառնալու իրավունք:

Եվ այսպես. Կրասնայա Պրեսնայի վրա գտնվող էլիտար շենքում երկու սենյականոց բնակարանը բաժին է ընկել Ժաննայի ծնողներին, հայտնում է «7 Дней»-ը: Ճիշտ է, ավելի ուշ այդ անշարժ գույքը կփոխանցվի երգչուհու որդուն՝ Պլատոնին: Ֆրիսկեի ծնողները երգչուհու երկրպագուներին արդեն նախապես հայտնել են, որ ոչինչ չեն փոխելու այդ բնակարանում ու գուցե հետագայում այն թանգարանի կվերածեն:

Իսկ քաղաքից դուրս գտնվող շքեղ առանձնատունը՝ 400 քառ. մետր ընդհանուր մակերեսով, որի շուրջ բազմաթիվ վեճեր էին ընթանում, ժառանգաբար անցել է հանգուցյալ աստղի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւին:

Լուրեր էին պտտվում, որ փոքրիկ Պլատոնի հետ հանդիպումների պատճառով բռնկված աղմուկը անուղղակիորեն կապակցված էր նաեւ հարցի ֆինանսական կողմի հետ: Այս իրավիճակը համաձայնել է պարզաբանել դատապաշտպան Սերգեյ Ժորինը:

«Ժառանգությունը՝ ոչ միայն ունեցվածքը, այլեւ Ֆրիսկեի հեղինակային ստեղծագործությունների գործածման համար փախանցված գումարները (ռադիոյով հնչող նրա երգերի կամ ցուցադրվող տեսահոլովակների համար եւ այլն), պետք է բաժանվի երեք հավասար մասերի՝ Ժաննայի որդու, հոր ու մոր միջեւ: Քանի որ Պլատոնը անչափահաս է, նրա բաժինը կարող է տնօրինել նրա խնամակալը, տվյալ դեպքում Շեպելեւը: Շեպելեւն ինքը որեւէ առանձին ժառանգության չի կարող հավակնել, քանի որ Ժաննայի պաշտոնական ամուսինը չի եղել: Վլադիմիր Ֆրիսկեն դիմել է ինձ խորհրդատվության համար, ես նրան ասել եմ, որ այս իրավիճակում վեճը պետք է լուծել միայն դատական կարգով»,- մեջբերում է մասնագետին «Собеседник»:

Նույն շարքից