Ռազմական 

Վիրավորված երկու զինծառայողներին այս պահին Արցախից տեղափոխվում են Երևանի Զինվորական կենտրոնական հոսպիտալ

analitik.am

Մարտի 19-ին հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիայի հետևանքով վիրավորված երկու զինծառայողներ՝ Էդգար Մարտիրոսյանը և Սարգիս Գրիգորյանը այս պահին Արցախից տեղափոխվում են Երևանի Զինվորական կենտրոնական հոսպիտալ:

 

Զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նրանց վիճակը ծանր է գնահատվում: Զինծառայողներից մեկը հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում, իսկ մյուս զինծառայողի մոտ ազդրերի անդամահատում է եղել: 

 

Նրա խոսքով՝ վիրավորված մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք մնում են Արցախում:

 

Նա հայտնեց, որ զինծառայողներին Երևան տեղափոխելու հարցը դեռևս չի քննարկվում:



«Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել գլխի շրջանում, մյուսի մոտ ոտքի անդամահատում է: Վիճակները շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- ասաց հոսպիտալի պետը:



Նշենք, որ դիվերսիայի հետևանքով մահացել էին ԼՂՀ ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.):

Նույն շարքից