ԻՊ խմբավորման գրոհայինները այսօր հարձակում են ձեռնարկել Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազայի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը, նշելով, որ հարձակման հետեւանքով վիրավորվել է առնվազն 4 թուրք զինծառայող:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք զինվորականները, քուրդ զինյալներին օժանդակելու պատրվակով, ներխուժել էին հյուսիսային Իրաք: Չնայած Բաղդադի իշխանությունների բողոքների, թուրքական կողմը հրաժարվում է դուրս բերել իր զինվորականներին ինքնիշխան Իրաքի տարածքից: