Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրաձգային վաշտի և հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները մարտավարական «դուելներ» են սկսել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Վարժանքներին ներգրավված է ավելի քան 100 զինվորական:
Նշվում է, որ հրաձգային վաշտի և հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների շրջանում «դուելներն» ուսուցողական բնույթ են կրում, ինչը Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի դիպուկահարների պատրաստության վերջնական փուլն է: