Ռազմական 

Ամերիկյան F-16 մարտական ինքնաթիռները հետ են կանչվել թուրքական Ինջիրլիք ռազմաբազայից

Թուրքիայի Ինջիրլիք բազայում տեղակայված ամերիկյան F-15 կործանիչները վերադառնում են մշտական տեղորոշման վայրից: Դրանց ժամանումը նախկինում դիտարկվում էր որպես սիրիական հակամարտության ֆոնին Թուրքիայի ՌՕՈՒ-ի ուժեղացում: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Ամերիկյան բանակի եվրոպական հրամանատարությունը հայտարարել է Ինջիրլիքի բազայում ժամանակավոր առաքելության ավարտի մասին, այդ պատճառով 12 F-15 ինքնաթիռներ դեկտեմբերի 16-ից կվերադառնան Լեյքենհիթի բրիտանական ՌՕՈՒ բազա:

Պենտագոնը որեւէ կերպ չի մեկնաբանել այս որոշման պատճառը:

Նույն շարքից