Ռազմական 

Ծանր վիրավոր, շարունակելով մարտը` մեր զինվորները ինչպես միշտ իրենց խնդիրը փայլուն են կատարել

analitik.am

Այն որ ադրբեջանական կողմը փորձելու է հերքել դա մեզ չի զարմացնում, քսան տարուց ավելի է նույն գործելաոճն է: Ցուցադրված զինատեսակը ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները էլի են թողել մեզ մոտ:


Իսկ հերքելուց առաջ նրանց խորհուրդ կտանք հիշել այն տեսանյութերը որտեղ իրենց նախարարն ու հրամանատարությունը ոնց էին դրանցով հիանում ցուցադրությունների ժամանակ: Իհարկե նրանք կհերքեն նաև զոհերը, որի համար մենք կրկին ափսոսում ենք, որ իրենց բնակչությունը այդպես անարգում են: Իհարկե նրանց համար ավելի հեշտ է թաքցնել հատուկ ստորաբաժանումների կորուստները, սակայն դա հնարավոր չէ կատարել միշտ: Մեր զինվորները ինչպես միշտ իրենց խնդիրը փայլուն են կատարել, անգամ ցուցաբերել են անօրինակ քաջություններ, ծանր վիրավոր շարունակելով մարտը և փախուստի մատնելով հակառակորդին:


Սա հայ զինվորի մշտական գործելոճն է ու մշտական հաղթանակը արդեն երկու տասնամյակից էլ ավելի: ՀՀ ՊՆ-ը խորը վշտով ցավակցում ենք մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին: Ադրբեջանական կողմի ջղաձիգ գործողություններին լիովին վերահսկում ենք:

Նույն շարքից