Ռազմական 

Հայտնի են դարձել ևս երեք ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների անուններ

analitik.am

Համաձայն Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվության, միայն մարտի 6-ի գիշերը ոչնչացվել է առնվազն յոթ ադրբեջանցի զինծառայող։ Սակայն հակառակորդը շարունակում է համառորեն հերքել իր շարքերում առկա կորուստների մասին բոլոր տեղեկությունները` ձգտելով թաքցնել հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրողությունը Ադրբեջանի բնակչությունից։



Սակայն նման տեղեկությունները միշտ չէ, որ հնարավոր է լինում թաքցնել։ Այսօր հայտնի են դարձել անցած շաբաթվա ընթացքում ոչնչացված առնվազն երեք ադրբեջանցիների անուններ։ Խոսքը շարքայիններ Զամին Ամինովի, Ալեքպեր Աբասովի և լեյտենանտ Շալալ Հասանովի մասին է։



Times.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հարց էր բարձրացրել, թե ինչպես պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նային զոհվածների ծնողների աչքերին։ Հիմա արդեն հայտնի է առնվազն երեք զինծառայողների անուններ, որոնց ծնողները սպասում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության բացատրություններին։



Աղբյուր` Times.am

Նույն շարքից