Ռազմական 

Մովսես Հակոբյանը Ստեփանակերտի հոսպիտալում տեսակցել է ադրբեջանակլան դիվերսիայի հետևանքով վիրավորվածներին

analitik.am

ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին:



Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքից՝ նախարարը հետաքրքրվել է վիրավորների վիճակով, զրուցել զինվորների և վերջիններիս այցի եկած ծնողների հետ:



Առանձնահատուկ շեշտելով նրանց կատարածը՝ բանակի հրամանատարը շնորհակալությունն է հայտնել ինչպես զինվորներին, այնպես էլ ներկա ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակ դաստիարակելու համար և վիրավորներին մաղթել արագ ապաքինում:

Նույն շարքից