Ռազմական 

ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը ենթարկվելու է արմատական փոփոխությունների

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը ենթարկվելու է արմատական փոփոխությունների.

 

«Ներկայումս մենք իրականացնում ենք Սառը պատերազմի ավարտից ի վեր հավաքական պաշտպանության ամենամեծ ուժեղացումը: Կարծում եմ, որ շատերը չեն հասկանում, թե որքան արմատական է այդ ադապտացիան (ՆԱՏՕ-ի դիրքորոշումը): Մենք կրկնապատկում ենք արձագանքման ուժերի թվակազմը: Մենք հրամանատարական ստորաբաժանումներ ու վարչություններ ենք հիմնում բալթյան երեք երկրներում, ինչպես նաև Լեհաստանում, Բուլղարիայում ու Ռումինիայում: Դա միայն սկիզբն է: Մենք արմատական փոփոխություններ կտեսնենք նրանում, թե ինչպես է ՆԱՏՕ-ն ուժեղացնում հավաքական անվտանգությունը` ի պատասխան Ուկրաինայում, Մոլդովայում և այլ երկրներում Ռուսաստանի գործողությունների»: 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից