Ռազմական 

ԱՄՆ –ի ռազմական տեխնիկայի տեղաբաշխումը Արեւելյան Եվրոպայում ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ –ի ռազմական տեխնիկայի տեղաբաշխումը Արեւելյան Եվրոպայում ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում եւ ավելորդ լարվածություն ստեղծում:

Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, նշելով, որ ԱՄՆ-ը շարունակում է Արեւելյան Եվրոպայի երկրներում ռազմական տեխնիկայի տեղաբաշխումը:

 

Ամերիկյան իշխանությունները մտադիր են առաջիկայում իրենց տանկերի ու զրահամեքենաների թվաքանակը հասցնել 220 միավորի:

Ռուսաստռանի ԱԳՆ իր մտավախությունն է հայտնել այդ կապակցությամբ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է լարվածություն ստեղծել ռուսական սահմանին: Դա են վկայում ՆԱՏՕ-ի անընդմեջ զորավարժություններն ու Ռազմանավերի մանեւրները Սեւ ու Բալթիկ ծովերի շրջանում:

Ամերիկյան կողմը իր գործողությունները փորձում է արդարացնել Եվրոպայի անվտանգությունը երաշխավորելու սին հայտարարություններով:

 

Նույն շարքից