Ռազմական 

Կանադական զորքերը զորավարժություններ են անցկացնում Արկտիկայում

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Կանադայի զինված ուժերը երկրի Արկտիկական սահմանների մոտ գտնվող Նունավունտ նահանգում սկսել են ակտիվ զորավարժությունները:

 

Կանադայի պաշտպանության փոխնախարար Ջուլիան Ֆանտինոյի խոսքերով, երկրի զինված ուժերը կատարելով իրենց առջեւ դրված պարտավորություններ, գտնվում են մարտական բարձր պատրաստակամությունում ու ի վիճակի են հետ մղել յուրաքանչյուր ագրեսիա:

 

Հիշեցնենք, որ Նունավունտը Կանադայի ամենահյուսիսային նահանգն է, որտեղ միջին տարեկան ջերմաստիճանը չի բարձրանում -30 աստիճանից: Զորավարժությունների ընթացքում օդի ջերմաստիճանը նահանգում -42 աստիճան է եղել:

 

Նույն շարքից