Ռազմական 

Արցախյան զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել

analitik.am

Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան  ուղղությամբ տեղակայված զորամասերից  մեկում, ժամը 17:15-ի սահմաններում  հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ  Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.):



Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, զինծառայողի  մահվան  պատճառը պարզելու համար կատարվում է քննություն:



«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան վիշտը  և իր  զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին  և  ծառայակիցներին»,– ասվում է ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրությունում:

Նույն շարքից