Ռազմական 

Աշտարակում հողին են հանձնել զոհված զինծառայողին

analitik.am

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մարտի 22-ին, զինվորական կարգով հողին են հանձնել հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ մարտի 19-ին զոհված զինծառայող Էդուարդ Հայրապետյանին: 



Էդուարդ Հայրապետյանին հուղարկավորել են Աշտարակի Մուղնի թաղամասի գերեզմանատանը: Հուղարկավորությանը ներկա են եղել ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը, ԼՂ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ՊՆ այլ պաշտոնյաներ, հարազատներ, համաքաղաքացիներ: 



Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:



Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:


 

 

Նույն շարքից