Ռազմական 

Ռազմական ինստիտուտի դաժանաբար սպանված կուրսանտի սպանության մեջ 4 մեղադրվողներն էլ հարբած են եղել

analitik.am

«Մեղադրյալների սթափության աստիճանի վերաբերյալ փորձաքննության արդյունքներն ապացուցել են, որ 4 մեղադրյալներն էլ հարբած են եղել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդների փաստաբան Գարիկ Գալիկյանը:



Նա նաև նշեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի կարող հրապարակել այլ փորձաքննությունների արդյունքները, մասնավորապես՝ դատաբժշկական, դատահոգեբանական, ձեռագրաբանական:



Գարիկ Գալիկյանը ասաց, որ այս պահին գործի քննության հետ կապված խոչընդոտներ չեն եղել, վկաների նկատմամբ ճնշումներ ևս չկան:



Հիշեցնենք, որ գործող մեղադրյալները իրենց մեղավոր չեն ճանաչում, և նրանց ներկայացուցիչներն ընդգծում են, որ նախնական ցուցմունքները կորզվել են բռնության միջոցով։



«Չեմ հավատում, որ բռնությամբ են ցուցմունք կորզել, իսկ մեղավորությունն էլ քննությունը կպարզի։ Սա բարդ գործ է և մանրազնին ուսումնասիրության կարիք ունի, բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց փաստաբանը:



Նշանակվել են նաև մի շարք նոր փորձաքննություններ: Միջնորդություն է ներկայացվել գործով մեղադրյալ Գնել Թևոսյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Նույն շարքից