Մշակույթ 

Deep Purple խումբը ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահում

ТАСС-ի փոխանցմամբ՝ Բրիտանական հայտնի Deep Purple խումբը ներառվել է ամերիկյան Ռոքնռոլի փառքի սրահում։

Արարողությունը, որի ժամանակ Deep Purple-ը, ամերիկյան Chicago ռոք խումբը, բլյուզ-ռոք կիթառահար Սթիվ Միլերը և մի շարք այլ կատարողներ պաշտոնապես կներառվեն էլիտար ռոքնռոլ համայնքում, կկայանա Նյու Յորքում 2016 թվականի ապրիլի 8-ին:

Կանոնների համաձայն՝ փառքի սրահում կատարողի կամ խմբի ներառման համար անհրաժեշտ է, որ առաջին ձայնագրության թողարկումից անցնի առնվազն 25 տարի:

 

Նույն շարքից