Իրավական 

Դատարանի նախկին նախագահի որդուն կալանավորել են

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստի ժամանակ դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ալբերտ Աբրահամյանի միջնորդությունը, որով «Արմենիա Ռիելիթի» ՍՊԸ համանուն անշարժ գույքի գործակալության գրասենյակի տնօրեն Շահեն Տիգրանի Պետրոսյանը կալանավորվեց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Պետրոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Տիգրան Պետրոսյանի որդին է, ով մի քանի դատական նիստերում եղել է որպես ազատ ամբաստանյալ, սակայն դատական նիստերի ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ, բացակայել է դատական նիստերից, ինչի պատճառով անհարկի հետաձգվել են նիստերը: Ստիպված, դատախազը միջնորդություն է արել, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը կալանքի որոշում կայացնի:

Շ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Մ. խորենացու 33 հասցեում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի 6-րդ հարկի 21-րդ տաղավարում գտնվող «Արմենիա Ռիելիթի» ՍՊԸ համանուն անշարժ գույքի գործակալության գրասենյակում ընկերության աշխատակից, իր ազգական Կարեն Մկրտչյանի, ինչպես նաև աշխատակից Արման Զաքարյանի հետ որպես արհեստ` ամսեկան եկամուտներ ստանալու նպատակով, տոկոսադրույքով վերցրած 185.000 ԱՄՆ դոլար և 30.000 եվրո գումարից մի շարք քաղաքացիների բնակարանների գրավադրման պայմանով պարտք տված դրամի դիմաց ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքներ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից