Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է, որ այդ երկրի հատուկջոկատայինները պետք է տարհանվեն Եմենից, քանի որ այնտեղ կտրուկ սրվել է անվտանգության վիճակը: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»` վկայակոչելով Sky News-Arabia-ին:
Այս որոշումն ի կատար է ածվել: Եմենից դուրս են բերվել այդ երկրի տարածքում գտնվող բրիտանական հատուկջոկտայինների ուժերը: Վերջին զինվորականները Եմենի մայրաքաղաք Սանաայից հեռացել ենբեռնատար օդանավով:
Անցած շաբաթ էլ հայտնի էր դարձել, որ իր ռազմական կոնտինգենտը այդ երկրից դուրս է բերել ԱՄՆ-ն: 100 ամերիկացի հատուկջոկատային էր հեռացել` նույն անվտանգության նկատառումներով: