Ռազմական 

Հալեպի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է հայ բնակիչը

analitik.am

Հալեպի մի քանի շրջաններում հրթիռների պայթյունների հետևանքով հայ է զոհվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեսբուքյան էջից, մարտի 23-ին զոհվել է հալեպահայ Վարդան Մոմճյանը:

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Նույն շարքից