ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանում խոսում էին զենքից ու զենքից: Միայն այս պատերազմի դասալիքները չգիտեն, որ առաջին հերթին չեն մատնանշում զենքն ու տեխնիկան:
Մարտունակությունը նախ զորքն է, իսկ 70 տոկոսն ու հարյուր տարիներ հետո ուշքի չգալը լրիվ «ռազմական խաղերի» ժանրից է: Ռազմական գործից ամենատարրական գիտելիք ունեցող մարդը մի բան կառաջարկեր այս «հերոսին»` չափել ջերմությունը զառանցանքի պատճառը հասկանալու համար: Հ.գ. երևում է պոռոտախոսության ու զառանցանքի մրցույթ կա սրանց սերունդների մեջ, հատկապես պատերազմից թռածների»: