Ռազմական 

Վաշինգտոնը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

analitik.am

Ամերիկյան ռազմաօդային ուժերը մարտի 23-ին Կալիֆորնիայում Minuteman 3 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են փորձարկել: Այս մասին տեղեկացնում է Foxnews գործակալությունը:

Ըստ ՏԱՍՍ-ի, հրթիռն արձակվել է տեղական ժամանակով առավոտյան 03:36-ին, Սանտա Բարբարայի Վանդենբերգ ռազմաօդային բազայից:

Գնդապետ Քեյթ Բլելթսի խոսքով, «փորձարկման նպատակն էր՝ տեխնիկական տվյալներ ստանալ Minuteman ընտանիքի հրթիռների մոդիֆիկացման աշխատանքների ծրագրման եւ անցկացման համար»:

Նույն շարքից