ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանից խնդրեց հնարավորինս մանրամասներ ներկայացնել երեկ համացանցում հայտնված տեսանյութի մասին, որտեղ ըստ ադրբեջանական կողմի, հայ պայմանագրային զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ սպիտակ դրոշ բարձրացրած:
«Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք ներկայացնել, նա հանձնել է իր բոլոր հանդերձանքն ու զենք-զինամթերքն ու անցել հակառակորդի կողմը, պատճառները ուսումնասիրվում են: Ինչ վերաբերում է տեսանյութերին, բնականաբար, ռեժիսուրայի ժանրից է»,-ասաց նա: