Ռազմական 

Հայաստանը միացել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյակի «Հիշատակի էստաֆետ» ակցիային

analitik.am

Հայաստանը միացել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյակի «Հիշատակի էստաֆետ» ակցիային։



Ինչպես երեքշաբթի Երևանում հայտնեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, բելառուսական խորհրդարանի պատգամավոր, Տամարա Դոլգոշեյը, «Հիշատակի էստաֆետ» ակցիան մեկնարկել է 2015 թվականի մարտի 11–ին Մինսկում, և Հայաստանը դրան միացած չորրորդ երկիրն է։



«Ակցիայի նպատակը Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր ժողովուրդների գործած սխրանքի հիշատակն է»,– ասաց Դոլգոշեյը։



Ըստ նրա` Հայրենական մեծ պատերազմի հիշատակին ԱՊՀ մայրաքաղաքներում խոշոր հուշահամալիրներից Հավերժական կրակի մասնիկները կմիավորվեն մեկ ընդհանուր կրակի մեջ` Համագործակցության միասնական կրակի, որը կփոխանցվի Սանկտ Պետերբուրգի պատմության պետական թանգարանի «Լենինգրադի հերոսական պաշտպանների կոթող» մասնաճյուղին։ 

 

 
Ծրագրվում է, որ ակցիան կավարտվի ապրիլի 16–ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում` Հավերժական կրակից բոլոր մասնիկների միավորմամբ։



Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր հերթին նշեց, որ Մեծ Հաղթանակը պատերազմին մասնակցած բոլոր ժողովուրդների ընդհանուր պատմությունն է։



«Դա մեր պատմության մասն է և մեր հպարտությունը, մենք չենք կարող անմասն մնալ ընդհանուր պատմությունից, այդ իսկ պատճառով Հայաստանը միանում է այդ ակցիային»,– ասաց Դավթյանը։



«Հիշատակի էստաֆետ» ակցիան մեկնարկել է 2015 թվականի մարտի 11–ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, և արդեն անցկացվել է Բաքվի ու Քիշնևի երկու քաղաքներում։ Մարտի 27–ին ակցիայի անցկացման հերթական վայրը Բիշքեկն է։

 

 

Նույն շարքից