Վրաստանցի հաղորդավարուհի, բիզնես-լեդի Թինա Կանդելակին լքել է իր «Ապոստոլ» ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը, տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը:
Պաշտոնաթողությունը պայմանավորված է Թինայի նոր աշխատանքով՝ որպես «Матч ТВ» հեռուստաալիքի ղեկավարի:
Իսկ Թինայի մեդիաընկերության նոր ղեկավարը կլինի Յուլիա Վոստրիկովան: Կանդելակին կշարունակի մնալ ընկերության բաժնետեր: