Ավստրալացի գիտնականները հաջորդ տարի կիրականացնեն բիոնիկ աչքի փոխպատվաստում, այն մարդկանց համար, ովքեր լիովին զրկված են տեսողությունից: Արհեստական տեսողական համակարգը պատկերը կփոխանցի անմիջապես ուղեղին:
Ինովացիոն համակարգը իրենից ներկայացնում է ակնոցներ՝ կազմված հատուկ տեսախցիկից, որը պատկերը իրական աշխարհից փոխանցում է դեպի կոմպակտ վիդեո պրոցեսոր: Այս սարքը վերցնում է պատկերի մի մասը և փոխանցում է այն 11 փոքր սենսորների վրա, որոնք տեղակայված են ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է տեսողության համար: